«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 6-ին ժամը 09։00-13։00 կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի՝ Գոմաձոր, Ցամաքաբերդ թաղամասերի, 1-5 միկրոշրջանների, Էներգետիկների, Խաղաղության, Գրիբոյեդովի, Գործարանային, Կոմիտասի, Բաբաջանյան, Սարգիս Սևանցու փողոցների, Նալբանդյան փող. 40ա-65, Սայաթ-Նովա փող. 17-27, Նաիրյան փող. 168-187 համարների, Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի, Զուրաբյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի, «Գալիք» մանկապարտեզի, Արդշին և ՎՏԲ․բանկերի մասնաճյուղերի, ՀՀ ՔԿ Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի և ԱԱԾ վարչական շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: