WhatsApp-ը սեփական վճարային համակարգ է գործարկել․ այն արդեն հասանելի է Հնդկաստանում
WhatsApp մեսենջերը գործարկել է WhatsApp Pay ծառայությունը սմարթֆոնների միջոցով ծառայությունների և գնումների դիմաց վճարումների համար:
WhatsApp-ը Հնդկաստանում սկսել է վճարումների նոր գործառույթի թեստավորումը, որը մարդկանց թույլ կտա փող ուղարկել մեսենջերի այլ օգտատերերին, բացառությամբ առևտրական հաշիվների: Ներկայումս բետա-տարբերակը հասանելի է iOS-ով և Android-ով, իսկ դրամական փոխանցումները հնարավոր են միայն WhatsApp Pay-ի դրամապանակների միջև: Սակայն մշակողները պլանավորում են ստեղծել պայմաններ, որոնց առկայությամբ վճարային համակարգը կկարողանար աշխատել նաև այլ ծառայությունների հետ:
Ընկերությունն արդեն պայմանագրեր է կնքել Հնդկաստանի առաջատար բանկերի հետ, ներառյալ ICICI Bank-ը, HDFC Bank-ը, and Axis Bank-ը: Այսպիսով, օգտատերերը կկարողանան նոր վճարային ծառայությունը համապատասխանեցնել իրենց բանկային քարտի հետ:
Դեռ հստակ հայտնի չէ, թե WhatsApp Pay-ը երբ հասանելի կլինի մյուս երկրների օգտատերերին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: