Արտակարգ իրավիճակ է մտցվել ՌԴ Կրասնոյարսկի մարզի Աչինսկի շրջանում։ Պատճառը զինամթերքների պահեստում պայթյունն է, որ տեղի է ունեցել օգոստոսի 5-ին։ Պայթյունի հետևանքով տուժել է 12 մարդ՝ այդ թվում երեխա և երկու զինծառայող։

Նախնական տվյալներով՝ պայթել է ականը, ինչից էլ հրդեհվել է վառոդային պայթուցիկների պահեստը։

Հրդեհը մարելու համար մեկնել են երկու հրշեջ գնացք։ Բացի այս,տեղում են նաև ավտոուսներ՝ բնակչությանը տարհանելու համար։

Պայթյունի հետևանքները վերացնելու ուղղությամբ ներգրավված է ավելի քան 150 մարդ։