«Հայաստանում էկոլոգիական ճգնաժամ է». Բնապահպանների ահազանգը
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ-ի նախագահ Կարինե Դանիելյանն այսօր Հայաստանի շրջակա միջավայրի խնդիրների վերաբերյալ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ Հայաստանում էկոլոգիական ճգնաժամ է:
«Մեզ մոտ էկոլոգիական խնդիրներն ամենավերջում են բոլորի համար՝ սկսած շարքային քաղաքացիներից մինչև բարձր օղակները: Արդյունքում, մենք երկրորդ տարին է ունենում ենք Սևանի ծաղկում»,- ասել է Դանիելյանը:
Բանախոսը նշեց, որ այն պնդումները, թե Սևանն ինքնամաքրվում է, չեն համապատասխանում իրականությանը.
«Սևանը չի ինքնամաքրվել, պարզապես երևույթը սեզոնային է. ծաղկել են, հիմա իջել են ջրի հատակը, հիմա այնտեղ ճահճացման գործընթացն ավելի է խորանում, որովհետև ջրիմուռներն այժմ ջրի հատակին քայքավում են»,- ասել է ՀԿ-ի նախագահը:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում