Իրանը ներկայացրել է «Քադր» (Qadr) նոր բալիստիկ հրթիռը։ Այս մասին հայտնել է Fars գործակալությունը:

Իսլամական հեղափոխության 39-րդ տարեդարձի պատվին անցկացվող միջոցառումների ընթացքում թռիչքի 2 հազար կմ հեռավորությամբ հեղուկ վառելիքով հրթիռը ցուցադրվել է Թեհրանում: Հրթիռը կարող է զինվել տարբեր թիրախների խոցման համար անջատվող գլխամասով:

Հրթիռի արձակումը հնարավոր է ինչպես շարժական արձակման կայանքից, այնպես էլ արձակման հորից: Հրթիռը զինված է համակարգով, որը թույլ է տալիս նրա տեղաշարժը ռադարներից թաքցնել:

Միջոցառումների ընթացքում ցուցադրվել է նաև մոտ հեռահարության «Ֆաջր-5» (Fajr 5) հրթիռի նոր մոդիֆիկացիան և հակատանկային կառավարվող հրթիռ «Թուֆան 2-Մ»-ն (Toufan 2-M):

Դրանից զատ, հանրությանը ցուցադրվել է «Ֆատեհ» դասի իրանական սուզանավի մոդելը, որն այժմ սպառազինություն ընդունելուց առաջ անցնում է փորձարկումների վերջին փուլը: