ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը օգոստոսի 6-ին՝ Արցախում լրագրողների հետ զրույցում հայտնել է․

«ԱԱԾ-ից անհետացած փաստաթղթերի մեծ մասը վերականգնվել է, փոխանցվել է Հատուկ քննչական ծառայություն ու միացվել է Մարտի 1-ի գործի քննությանը։ Դեպքով իրականացվել է ծառայողական քննություն»։

Ազգային անվտանգության տնօրենը նշել է նաև, որ ծանոթ չէ 2014թ-ին կազմված գաղտնի փաստաթղթի բովանդակությանը, որի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել էր իր արձակուրդի վերջին օրը։

«Ես ծանոթ չեմ այդ փաստաթղթերի բովանդակությանը, պետք է ծանոթանամ: Եթե կլինեն այդ փաստաթղթերում առկա նյութեր, որոնք կպարունակեն հանցակազմ, իհարկե կլինի հետևանք, եթե ոչ, ուրեմն, ոչ»,- ասել է Վանեցյանը: