Այսօր Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 14 չվերթ, հետաձգվել՝ 28-ը: Այս մասին ասվում է Яндекс. Расписание ծառայության կայքում:

Տեղական ժամանակով ժամը 12:30-ի դրությամբ՝

«Վնուկովո» օդանավակայանում չեղարկվել է 3 ու հետաձգվել 5 չվերթ,

Դոմոդեդովոյում չեղարկվել է 11 ու հետաձգվել 11 չվերթ,

Շերեմետևո օդանավակայանում հետաձգվել է 12 չվերթ:

Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին Մոսկվայում ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել։

Մի քանի օր առաջ Մոսկվայի կառավարության Ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը զգուշացրել է մայրաքաղաքի բնակիչներին մինչև փետրվարի 11-ը հրաժարվել սեփական ավտոմեքենաներով երթևեկելուց: