Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Վահագն Վերմիշյանի հրամանով Ալեքսանդր Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն է նշանակվել Մարկ Գրիգորյանը:

Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին Թամանյանի անվան թանգարան-ինստիտուտից:

Հիշեցնենք, որ նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում էր արվեստի քննադատ Ռուբեն Արևշատյանը: Այս տարվա հուլիսին Ռուբեն Արևշատյանը հայտնեց իր լիազորությունները դադարեցնելու մասին:

Մարկ Գրիգորյանը լրագրող է, նա զբաղեցնում էր Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնը: