2019թ. օգոստոսի 8-ից Երևան քաղաքի Հին Երևանցու և Կողբացու փողոցների երթևեկելի հատվածում (Կողբացու-Թումանյան խաչմերուկից մինչև Հին Երևանցու-Տերյան խաչմերուկ) կկազմակերպպի կարմիր գույնի գծանշմամբ առանձնացված հեծանվային արահետ:

Նշված փողոցների երթևեկելի մասի հեծանվային արահետի կողմում՝ ամբողջ երկայնքով կարգելվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանում, հայտնում է ճանապարհային ոստիկանությունը: