Թբիլիսիում պահանջում են անվանափոխել Մոսկովյան պողոտան
«Ռուսաստանն օկուպանտ է» շարժման ակտիվիստներն այսօր հավաքվել էին Թբիլիսիի Մոսկովյան պողոտայի 11 համարի շենքի մոտ և քաղաքապետ Կախա Կալաձեից պահանջում էին պողոտան անվանափոխել:
Քաղաքացիական ակտիվիստները հանդես էին եկել պաստառներով, որոնք կրում էին 2008 թվականի Օգոստոսյան պատերազմում զոհված 170 զինվորների անուն-ազգանունները:
Հանրահավաքի կազմակերպիչներից մեկի խոսքով՝ իրենք քաղաքապետարանին առաջարկում են վերանվանել Մոսկովյան պողոտան և 170 զոհվածներից որևէ մեկի անվամբ կոչել։ Այս մասին գրում է aliq.ge-ն:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում