Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանից Օրսկ ուղևորվող Ан-148 ինքնաթիռը վթարի է ենթարկվել:

Համաձայն ռուսական լրատվամիջոցների փոխանցած տեղեկությունների, օդանավում եղել է 65 ուղևոր, անձնակազմի 6 անդամ: Վթարի վայրում գտել են երկու զոհվածի մարմին: Ինչպես նաև հայտնի է դարձել, որ մահացածների մեջ մեկ հայ աղջիկ է եղել։

Զոհվածների հարազատներին ու մտերիմներին ցավակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Ստեղծվել է հատուկ հանձնաժողով: Նախնական տվյաներով՝ օդանավի շահագործման կանոնների խախտման հետևանք է եղել: Օրսկի օդանավակայանում զոհվածների հարազատների հետ աշխատում են հոգեբաններ:

Ինքնաթիռը պատկանում է «Սարատովի ավիաուղիներ» ընկերությանը, այստեղից վստահեցրել են, որ այն տեխնիկական խնդիրներ չի ունեցել: