ՎԵՏՕ շարժման նախաձեռնող Նարեկ Մալյանին առևանգելու փորձի հատկանիշով «Ռեստարտ» խմբի անդամների դեմ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է։

Մեղադրանքն առաջադրվել է խմբի՝ 6 անդամի՝ Դավիթ Պետրոսյանին, Դավիթ Սիմոնյանին, Արամայիս Պետրոսյանին, Գարիկ Միսկարյանին, Հրաչյա Խլղաթյանին և Յուրի Ավագյանին, հայտնում է Civilnet-ը։

Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Արարքը պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: