ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 11-ին Ջերմուկի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում, մառախուղ է, որը սակայն տեսանելիության խնդիր չի առաջացնում։

Նշված ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: