Ժամանակավորապես կդադարեցվի Շիրակի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներով պայմանավորված` գազատարի վերականգնված հատվածի ներմիացման նպատակով օգոստոսի 9-ին, ժամը 10։00-18։00 կդադարեցվի Շիրակի մարզի մի շարք համայնքների գազամատակարարումը:
Մասնավորապես, Արթիկ քաղաքի, Լուսակերտ, Սարատակ, Հոռոմ, Հովտաշեն, Տուֆաշեն, Հայկասար, Հայրենյաց, Վարդաքար, Նոր Կյանք, Փանիկ, Գետափ, Անուշավան, Գեղանիստ, Սպանդարյան, Մեծ Մանթաշ, Փոքր Մանթաշ, Արևշատ, Մեղրաշեն, Սարալանջ, Հառիճ, Նահապետավան, Պեմզաշեն, Լեռնակերտ գյուղերի գազասպառողների, «Աշոտ Խլխաթյան» ԱՁ-ի, «Գրիգ Ստեյլ», «Ադա Գրիգ», «Մուշ-Կոլ», «Զվարթնոց գազ» ՍՊԸ-ների, «Դելֆին» ԱԿ-ի ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը:
«Գազպրոմ Արմենիան» հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման և գազամատակարարման վերականգնման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով բաժանորդները կարող են զանգահարել 1-04 հեռախոսահամարով: