«Սասնա Ծռեր» համահայկական շարժման ֆեյսբուքյան էջում գրված է.

«Այս քայլը գնահատելով որպես առաջընթաց` այդուհանդերձ արձանագրում ենք, որ նման մասնակի և զգուշավոր մոտեցումը խիստ անբավարար է և չի կարող ընդունելի լինել քաղաքական, սոցիալ-տնտեսական և ներազգային-բարոյական նկատառումներով։ Տարիներ ի վեր օպերատոր ընկերությունները բառիս բուն իմաստով կեղեքում են մեր ժողովրդին, չեն ուզում զսպել իրենց ագահ ախորժակը, չեն ուզում ձեռքը հանել Արցախում բնակվող մեր հայրենակիցների և, հատկապես՝ այնտեղ ծառայող մեր զինվորների ու նրանց հարազատների գրպաններից։ Ի դեպ, նշված սոցիալական խմբերի գերակշիռ մեծամասնությունն անապահով է, ուստի ոչ միայն իրավական ու բարոյական, այլև սոցիալական առումներով իրավունք ունի իր միասնական պետության տարածքում հավասար պայմաններով օգտվելու հեռախոսային և ինտերնետային ծառայություններից։

Արցախը հետնախորշ կամ գորշ զոնա չէ»։