Գեղարքունիքում ապօրինի փայտանյութով արտադրամաս են հայտնաբերել
Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողները օպերատիվ տվյալներ են ստացել, որ Գեղարքունիքի մարզի Արծվաքար համյանքում գտնվող փայտամշակման արտադրամասում օգտագործվում է ապօրինի փայտանյութ։
Ոստիկանությունից հայտնում են, որ տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհից արտադրամասում հայտնաբերվել է 5 խորանարդ մետրից ավելի գերան ու 80 քառակուսի մետր մանրահատակ, որոնց օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն եղել։
Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա ոստիկանության Գավառի բաժնում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է տարածքային քննչական բաժին՝ նախաքննության։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում