«Ամփոփենք սանիտարական ավիացիայի 4 ամսվա աշխատանքը»․ Արսեն Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ամփոփենք սանիտարական ավիացիայի 4 ամսվա աշխատանքը այս քարտեզով, որպեսզի այն ավելի պատկերավոր լինի։
Ի դեպ, վերջին 4 ամիսների աշխատանքը վերլուծելով, ընդլայնել ենք պետական պատվերի շրջանակներում տեղափոխման ենթակա դեպքերի ցանկը և այն հիմա ընդգրկում է 13 ախտորոշում կամ վիճակ նախկին 6-ի փոխարեն.
1. Գանգուղեղային և ողնաշարի ծանր վնասվածքներ` տրավմատիկ շոկի ուղեկցումով,
2. պոլիտրավմա (խոշոր ոսկրերի եւ/կամ ներքին օրգանների համակցված վնասվածքներ),
3. կյանքին վտանգ սպառնացող ուղեղի արյան շրջանառության սուր խանգարում` գիտակցության կորստով,
4. էկզոգեն թունավորումներ (կենդանիների խայթոցից, դեղորայքային եւ քիմիական նյութերով թունավորումներ)` պոլիօրգանային անբավարարության ախտանիշներով,
5. մարմնի արտաքին ծածկույթի 3-րդ, 4-րդ աստիճանների այրվածքներ, այրվածքային հիվանդություն,
6. ինֆեկցիոն-տոքսիկ շոկով ուղեկցվող հիվանդություններ եւ վիճակներ,
7. կյանքին վտանգ սպառնացող անհայտ էթիոլոգիայի գիտակցության կորուստ,
8. հղիներ և ծննդկաններ, որոնց կյանքին վտանգ է սպառնում,
9. ռեսպիրատոր դիսթրես սինդրոմ` ծանր աստիճանի (նորածնային շրջանում),
10. սուր երիկամային անբավարարություն (մինչև 18 տարեկան երեխաների դեպքում),
11. սրտային անբավարարություն, պարոքսիզմալ տախիկարդիա (մինչև 18 տարեկան երեխաների դեպքում),
12. կոմա` անհայտ էթիոլոգիայի (մինչև 18 տարեկան երեխաների դեպքում),
13. գլխուղեղի սպոնտան արյունազեղումներ (մինչև 18 տարեկան երեխաների դեպքում)»: