Մոսկվայի օդանավակայաններում առավոտյան մոտ 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել
Մոսկվայի օդանավակայաններում ուրբաթ առավոտյան ավելի քան 20 չվերթ է հետաձգվել կամ չեղարկվել՝ եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ Այս մասին գրում է Ռիա Նովոստի գործակալությունը՝ «Яндекс.Расписания» ծառայության տվյալներին հղումով:
Երևանյան ժամանակով ժամը 08:00-ի դրությամբ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 5 չվերթ, չեղարկվել՝ մեկը, «Դոմոդեդովո»-ում հետաձգվել է 9 չվերթ, երկուսը՝ չեղարկվել, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 6 չվերթ:
Ավելի վաղ օդերևութաբանները երկարաձգել էին եղանակային վտանգի «դեղին» մակարդակը Մոսկվայում և Մոսկվայի մարզում՝ ուժեղ քամու պատճառով:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում