Երևանի 90 շենքում արևային համակարգ կտեղադրվի, մուտքերում՝ էներգախնայող լուսավորություն
«ԵՄ-ն Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի 2-րդ փուլի շրջանակում նախատեսվում է մոտ 90 բազմաբնակարան շենքի տանիքներին տեղադրել արևային ֆոտովոլտային համակարգեր, իսկ մուտքերում անցկացնել նոր էներգախնայող լուսավորության համակարգ:
Երևանի քաղաքապետարանի փոխանցմամբ, կփոխարինվեն նաև բակային լուսավորության լուսատուները, ինչպես նաև բազմաբնակարան շենքերի անապահով մի շարք ընտանիքների կտրամադրվեն էներգախնայող լուսատուներ:
Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է բազմաբնակարան շենքի կառավարման մարմնի կողմից (համատիրություն) լրացնել ու հաստատել դիմում-հայտը և պարտավորագիրը: Այնուհետ դիմում-հայտը և պարտավորագիրը պետք է ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչություն մինչև 2019թ-ի օգոստոսի 30-ը՝ ժամը 16:00-ն:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար պետք է զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով կամ ուղարկել նամակ [email protected] էլ. փոստին: