Կարեն Դեմիրճյանի փողոցում երթևեկությունը կդառնա միակողմանի
2019 թվականի օգոստոսի 10-ից Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյանի փողոցում (Բուզանդի փողոցի շարունակություն), կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Այդ մասին հայտնում է Ճանապարհային ոստիկանությունը:
Նշված փողոցում երթևեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ Սարյան փողոցից դեպի Մաշտոցի պողոտա ուղղությամբ:
Երթևեկության կազմակերպման փոփոխությունն իրականակցվում է տրանսպորտային միջոցների երթևեկության հապաղումներից և հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում