Սամվել Մնացականյանը նշանակվել է Կադաստրի կոմիտեի Երևանի «Կենտրոն» գրասենյակի պետ։ Կադաստրի կոմիտեն տեղեկացնում է, որ մասնագիտությամբ իրավաբան (ԵՊՀ), 63-ամյա Մնացականյանը մինչ այս զբաղեցնում էր Կոմիտեի իրավաբանական վարչության պետի պաշտոնը (2014 թվականից)։ Իրավաբանական վարչության պետի թափուր պաշտոնի համար Կոմիտեն մրցույթ է հայտարարել։

Սամվել Մնացականյանն ամուսնացած է, ունի որդի, դուստրեր և թոռներ։