Փետրվարի 9-ին Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդունեց Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանին և հանձնաժողովի անդամ Էդգար Շաթիրյանին: Հանդիպմանը ներկա էր նաև Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրային ծառայության ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարի արդի հարցերի վերաբերյալ դասընթացին առնչվող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ քննարկել և աշխատել դասընթացի բովանդակային հարցերի շուրջ: Ավելին՝ նախատեսվում է վերոնշյալ թեմայով Ակադեմիայի ունկնդիրների համար լրացուցիչ աշխատաժողովներ ու դասախոսություններ անցկացնել: