ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը գրել է.

«Կսկսվի Բերդի քոլեջի մասնաշենքի վերակառուցումն ու նոր սարքավորումների շահագործումը

Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանի հետ այցելել եմ Բերդի բազմագործառութային պետական քոլեջ:

Շուտով պատրաստ կլինի քոլեջի մասնաշենքերից մեկի վերակառուցման նախագծանախահաշվային փաստաթղթերը, որից հետո կհայտարարվի մրցույթ: Շենքը պատրաստ լինելուն պես Տավուշ տեքստիլը պատրաստվում է մասնագիտական սարքավորումներ տրամադրել և համատեղ մասնագետներ պատրաստել ընկերության համար: Սահմանամերձ բնակավայրերում որակյալ կրթությունը կարևոր է ու առաջնահերթ»: