Ճապոնիայում գրանցվել է ձյան ռեկորդային տեղումներ, որոնք մահացությունների պատճառ են դարձել։ Մահացել 7 մարդ, 64-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Ֆուկուի պրեֆեկտուրայում զոհվել է 5 մարդ: Նրանցից երեքը զոհվել են սեփական ավտոմեքենաներում գազերի արտանետումներից թունավորվելու հետևանքով, արտանետման խողովակի արգելափակման պատճառով: Մահվան ևս մեկ պատճառ է դարձել ձնից մաքրելու ժամանակ տանիքից ընկնելը: Մեկ մարդ մահացած է հայտնաբերվել ձնամաքրման մեքենայում: Նիիգատա պրեֆեկտուրայում մահացած է հայտնաբերվել տարեց տղամարդ: Եվս մեկ մարդ է մահացել Ֆուկուոկա պրեֆեկտուրայում:

Օդերևութաբանների տվյալներով՝ ձյան շերտի բարձրությունը Ֆուկուի պրեֆեկտուրայի մի շարք շրջաններում գերազանցում է 2,5 մետրը, Նիիգատա պրեֆեկտուրայում՝ ավելի քան 1 մետրը:

Հաղորդվում է, որ ձյան տեղումները վերսկսվելու են երեքշաբթի: