«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 13-ին ժամը 09։00-20։00 կդադարեցվի Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի` Նարեկացի 3, Սպանդարյան 2, Արսենյան 2, 4, 5, 31 համարների, Շահումյան և Աթարբեկյան փողոցների իրենց նրբանցքներով ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: