Երևանի քաղաքապետարանը 2019թ-ին նորով կփոխարինվի 20 վերելակ, հայտնել է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

«20 վերելակ կփոխարինվեն համայքնային միջոցներով՝ մոտավորապես 190 մլն դրամ է: Դա քաղաքի ու երկրի մասշտաբով աննախադեպ ծրագիր է: Մինչև տարեվերջ կունենանք տեղադրված վերելակները. օրեր առաջ մրցույթը տեղի ունեցավ և ամենաուշը դեկտեմբերին կունենանք նոր վերելակներ»,- նշել է փոխքաղաքպետ Հայկ Սարգսյանը:

Շենքերն ընտրվել են տասը վարչական շրջաններից: Ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով վերելակների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը, խցիկների մաշվածության աստիճանն ու ԱԻՆ-ի կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներ:

Ընդհանուր առմամբ, քաղաքապետարանը մտադիր է 3500 նոր վերելակ տեղադրել: Այս թվում ներառված չեն վթարային շենքերի, նորակառույցների, նաև շենքերի բեռնատար վերելակները: Նախնական հաշվարկով՝ 3500 վերելակի փոխարինումը կտևի 4 տարի: