Արսեն Այվազյանը նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Արսեն Այվազյանը նշանակվել է ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության կայք էջից:
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասով՝
Արսեն Այվազյանին նշանակել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահի տեղակալ»,- ասված է որոշման մեջ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում