ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վաչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վարչության պետ Յուրա Իվանյանը լրագրողների հետ հանդիպմանը նեկայացրել է Ամուլսարի հանքի վերջնական եզրակացության արդյունքները։

«Ծրագրի տարաքծի և Ջերմուկի թերմալ, տաք աղբյուրների միջև ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտման փոխանցման ուղիներ առկա չեն, երկրաշարժի դեպքում ազդեցություը կրած ստորգետնյա ջրեր Ջերմուկ չեն անցնի, ազդեցություն ունեցող ջրերը ծրագրի տարածքից կարող են չլցվել Սպանդարյան-Կեչուտ թունել, ինչպես նաև Ամուլսարանի լեռան ստորգետնյա ջրերը չեն լցվում թունել, նման պարագայում Սևանի վրա ազդեցություն չի լինում», - նշված է եզրակացության մեջ։

Միջնույն ժամանակ փորձագիտական խումբը «Լիդիան Արմենիայի» կողմից ներկայացված մեղմման միջոցները գնահատել է ողջամիտ, սակայն առաջարկել է լրացուցիչ միջոցներ, և շեշտել, որ եթե այդ միջոցառումներն իրականացվեն բնապահպանական ռիսկերը կլինեն կառավարելի։

Իվանյանը շեշտել է, որ ընկերությունը պետք է իրականացնի 16 հավելյալ մեղմման միջոցներ։