Թուրքիայում ձերբակալվել է 666 մարդ, ովքեր թուրքական ԶՈւ-ի կողմից սիրիական Աֆրինում ռազմական գործողության մեկնարկից ի վեր սոցցանցերում դեմ են հանդես եկել կամ մասնակցել են պատերազմական գործողությունները դատապարող բողոքի ցույցերին: Ձերբակալությունները սկսվել են դեռ Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում գտնվող քրդական ազգային զինված ջոկատների (PYD/YPG) դեմ ռազմական գործողություններից հետո, որը ստացել է «Ձիթենու ճյուղ» անվանումը։

Ինչպես գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը, Թուրքիայի մի շարք խոշոր քաղաքներում անցկացված բողոքի ակցիաների մասնակիցները որոշ տեղերում նաև լուրջ բախումներ են տեղի ունեցել ոստիկանության աշխատակիցների հետ և ձերբակալվել պետական անվտանգության աշխատակցին դիմադրություն ցույց տալու համար:

Մի շարք վայրերում նաև բողոքի ակցիաների կազմակերպիչները չեն կարողացել ստանալ տեղի քաղաքապետարանների թույլտվությունը, նրանց արգելել են խաղաղ ցույցեր անցկացնել՝ «երկրում տիրող արտակարգ դրության ռեժիմի պատճառով»: