Տալինում ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը 2 արծաթե մեդալ է նվաճեց։

Արծաթե մեդալակիր է դարձել 67 կգ քաշային Շանթ Խաչատրյանը։ Եզրափակչում հայ ըմբիշը 3։6 հաշվով զիջեց Վրաստանի ներակայացուցիչ, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Գեորգի Շոթաձեին։

60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը ըմբշամարտի երիտասարդական աշխարհի առաջնության եզրափակչում 2։7 հաշվով պարտվել է Թուրքիայի ներկայացուցիչ Քերեմ Քամալին՝ նվաճելով արծաթե մեդալ։ Մինչ եզրափակիչը Հովհաննիսյանը անցկացրել էր 4 գոտեմրատ ոչ մի միավոր չտալով մրցակիցներին, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: