Ջերմուկի բնակիչները օգոստոսի 19-ին ավտոերթով շարժվելու են Երևան: Այդ մասին ասվում է նրանց տարածած հայտարարության մեջ:

«Ամուլսարի հարցով քննարկում է լինելու կառավարությունում։ Նշանակվել է հանդիպում Ջերմուկ համայնքի համայնքապետի, ավագանու անդամների, ուսուցիչների և տնօրենների, առողջարանների և հյուրանոցների տերերի, ինչպես նաև հանքի դեմ պայքարող մի քանի բնակիչների հետ։Ուստի մենք բնակիչներով նպատակահարմար գտանք հինգ հոգու փոխարեն գնալ հիսունից ավել մեքենաներից կազմված ավտոերթով», ասվում է հայտարարության մեջ։

Հանդիպումը կայանալու է Բաղրամյան 26 հասցեում ժամը 12։00-ին։