Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի Լոնդոն-Սիթի օդանավակայանը փակվել է, չեղարկվել են բազմաթիվ թռիչքներ։ Այն փակ է մնալու մեկ ամբողջ օր։ Արտակարգ իրավիճակի պատճառը Թեմզայում հայտնաբերված Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած ռումբն է, հայտնում է BBC-ն:

Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբը հայտնաբերելուց հետո ոստիկանությունը, որպես կանխարգելիչ միջոց, անվտանգության գոտի է ստեղծել: Դրա հետևանքով Լոնդոն-Սիթի օդանավակայանն այժմ փակ է: Այդ մասին ասված է օդանավակայանի հաղորդագրությունում: Փոխանցում է tert.am-ը։

Սքոթլանդ-Յարդում հայտնել են, որ ռումբը հայտնաբերվել է փետրվարի 11-ի առավոտյան՝ օդանավակայանի մոտակայքում նախագծա-հետազոտական աշխատանքների ընթացքում: