Հանգստյան օրերին Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում կայացել է մարմնամարզության Իսրայելի բաց առաջնությունը,որին մասնակցել են նաև հայ մարմնամարզիկները:

Օղակների վարժության չեմպիոն է դարձել եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր Վահագն Դավթյանը,իսկ եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Դավթյանը նույն վարժության արծաթե մեդալ է նվաճել: