Բաղրամյան 26-ի դիմաց Ամուլսարի շահագործման դեմ ակցիայի մի խումբ մասնակիցներ, բնապահպաններ ցանկացել են մտնել Ազգային ժողով, սակայն ոստիկանները թույլ չեն տվել։ Ցուցարարները հայտարարել են, որ մտադիր են քննարկում անցկացնել Ամուլսարի թեմայով:

ԱԺ-ի դարպասները փակել են Ամուլսարի ակտիվիստների դիմաց: Ոստիկանների ու ցուցարարների միջև հրմշտոց է տեղի ունեցել:

Կարմիր բերետավորները պատ են կազմել և թույլ չեն տվել քաղաքացիներին մտնել Ազգային ժողովի բակ։ Ցուցարարները նստել են գետնին։