Ապրիլի 22-ին Նյու Յորքի «Թայմս Սքուեր» հրապարակում՝ Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ ցույց կանցկացվի, հայտնում է massispost.com-ը։ Նշվում է, որ ելույթ կունենան հայտնի արվեստագետներ, քաղաքական գործիչներ, ակադեմիկոսներ ու իրավապաշտպաններ: Փոխանցում է tert.am-ը։

Նշվում է, որ Օսմանյան կայսրության կողմից սպանված 1.5 մլն հայերի հիշատակը ոգեկոչողներն ԱՄՆ իշխանություններից կպահանջեն պաշտոնապես ճանաչել 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը:

«Դա մարդկության դեմ գործված հանցանք է, որը 1943թ. «ցեղասպանություն» եզրույթով է կոչել լեհ-հրեական ծագումով փաստաբան Ռաֆայել Լեմկինը»,-նշել է Միչիգանի Դիրբորնի համալսարանի հայկական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր-ղեկավար դոկտոր Դենիս Փափազյանը: