Ձյուդոյի Հայաստանի պատանիների հավաքականը փետրվարի 10-11-ն Իտալիայում մասնակցել է Եվրոպայի գավաթի խաղարկության փուլին:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ ավագ մարզիչ Հովհաննես Դավթյանի գլխավորությամբ մեր թիմում հանդես են եկել՝

Յուրի Իսրայելյանը 50 կգ,

Ստյոպա Դարբինյանը 55 կգ,

Մամիկոն Ավետիսյանը 81 կգ:

Յուրի Իսրայելյանը դարձել է արծաթե մեդալակիր, Ստյոպա Դարբինյանը՝ բրոնզե, իսկ Մամիկոն Ավետիսյանը զբաղեցրել է 5-րդ տեղը: