Փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը՝ գյուղացիները բարձրաձայնում են գյուղում խմելու ջրի խնդիրը: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ակտիվիստ Գարիկ Միսկարյանը:

«Փակվել է Ալավերդի-Բագրատաշեն մայրուղու Արճիս գյուղի հատվածը։Այս կերպ գյուղացիները փորձում են լսելի դարձնել գյուղի` խմելու ջրի օրհասական խնդիրը։Հրավիրում եմ պատկան մարմինների, լրատվականների ուշադրությունը», - ասվում է գրառման մեջ:

Նշվում է, որ շուտով ժամանելու է Տավուշի մարզպետը, իսկ կառավարությունից դեռ արձագանք չկա:

Գրառման մեջ ասվում է նաև, որ գյուղացիները հստակ ձևակերպել են պահանջները`

- Կառավարության առաջիկա նիստին հաստատել գյուղի ջրամատակարարման ծրագիրը,

- Հնարավորության դեպքում մինչև ծրագրի իրականացումն ապահովել ժամանակավոր լուծում, կենսական նշանակություն ունեցող խնդիրը հաղթահարելու համար։