«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 27-ին ժամը 10։00-23։00 կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Կամարինի, Մյասնիկյան, Հակոբջանյան, Աղայան, Մխիթարյան, Անդրանիկի, Մաքսիմ Գորկի, Արցախի, Կամոյի և Օրջոնիկիձե փողոցների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: