Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական է տվել։ Այդ մասին նա հայտարարել է օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Լրագրողների հետ հանդիպմանը Լևոն Ջուլֆալակյանն անդրադարձել է այն պատճառներին, որոնք ստիպում են իրեն հրաժարական տալ Հայաստանի ազգային հավաքական գլխավոր մարզչի պաշտոնից։ Այս մասին գրում է Panorama․am-ը:

«Ստացվել է մի պահ, որը տհաճ կլինի թե երկրպագուների, թե հանրության համար։ Բայց իրոք, այդ պահը հասունացել է։ Ոչինչ պատահական չի լինում։ Այո ես հրաժարական եմ տալիս», - ասել է նա։

Անկախ Հայաստանի ամենաարդյունավետ մարզչի օրոք ՀՀ-ն 7 անգամ նվաճել է աշխարհի և 14 անգամ Եվրոպայի առաջնության ոսկե մեդալներ: