Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի նկատմամբ Հատուկ Քննչական ծառայությում քննվող մեկ այլ քրեական գործի շրջանակում նրան մեղադրանք է առաջադրվել։

Ծառայության մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը հայտնել է, որ Գագիկ Խաչատրյանին առաջադրված է մեղադրանք Քրեական օրենսգրքի 38-179-ի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով ( (խոշոր չափերով վատնում կազմակերպելը): Այս մասին գրում է «Պանորամա»-ն։

Նախաքննության փուլում գտնվող գործի շրջանակում 800 մլն դրամի վերականգնում է եղել։ Այլ մանրամասներ Օհանջյանն այս պահին չի հայտնել։

Ըստ աղբյուրի, ՀՔԾ-ում քննվող գործը որևէ կապ չունի այսօրվա խուզարկության ու դրա շրջանակում նրա բերման ենթարկելու հետ։