ՌԴ Նովոսիբիրսկ քաղաքում փլուզվել են կառուցվող մեկ հարկանի շենքի պատն ու առաստաղի հենասյուները: Փլատակների տակ մարդիկեն մնացել, հայտնում է ՌԻԱ Նովոստին տարածաշրջանի շտապ արձագանքման ծառայությունների վրա հղումով:

Սկզբից ասվում էր փլատակների տակ մնացած մոտ 12 բանվորի մասին, հետո հայտարարվեց, որ մի քանիսը հասցրել է հետ քաշվել:

Նշենք, որ միջադեպը տեղի է ունեցել Ուդառնայա փողոցում: Փրկարարներին հաջովել է փլատակներից հանել տուժածներից ոմանց: Կա մեկ զոհ, տուժածներից մեկը շատ ծանր վիճակում է: