2019թ-ին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Սևանից բաց է թողնվել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ Սևանի մակարդակը տեսանելիորեն կսկսի բարձրանալ:

«Ստացա Սևանա լճից ջրառի վերջին տվյալները: Ըստ այդմ՝ ս/թ օգոստոսի 26-ի դրությամբ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, բաց ենք թողել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր:

Ամեն ինչ գնում է նրան, որ այս տարի Սևանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի, և Սևանի մակարդակը տեսանելիորեն կսկսի բարձրանալ», - ասվում է գրառման մեջ: