Կայացել է շախմատի հավակնորդների մրցաշարի վիճակահանությունը: Մեկնարկային փուլում հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիրենի հետ:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ առաջին տուրում միմյանց հետ կխաղան նաև՝

Վլադիմիր Կրամնիկ (ՌԴ)-Ալեքսանդր Գրիշչուկ (ՌԴ),

Սերգեյ Կարյակին (ՌԴ)-Շահրիյար Մամեդյարով (Ադրբեջան),

Ֆաբիանո Կարուանա (ԱՄՆ)-Ուեսլի Սո (ԱՄՆ) զույգերը:

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարը կմեկնարկի մարտի 10-ին Բեռլինում: Շախմատիստները կխաղան 14 տուր և կունենան 4 հանգստյան օր: Մրցաշարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 420 հազար եվրո:

Հավակնորդների մրցաշարի հաղթողը նոյեմբերի 9-28-ը Լոնդոնում կայանալիք աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում կհանդիպի Մագնուս Կարլսենին: