Էդուարդ Սահակյանը նշանակվել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար:

Այդ պաշտոնում Էդուարդ Սահակյանը կփոխարինի Լևոն Ջուլֆալակյանին, որը 1999թ-ից էր գլխավորում Հայաստանի հավաքականը:

Օգոստոսի 27-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Լևոն Ջուլֆալակյանը հրաժարական էր տվել:

Հայաստանի հավաքականի 2-րդ մարզիչ կշարունակի աշխատել Սամվել Գևորգյանը, մարզչական շտաբում կմնա նաեւ Գևորգ Ալեքսանյանը: