Հարավկորեական Փհենչհան 23-րդ ձմեռային Օլիմպիական խաղերին գեղասահքի թիմային պայքարի հաղթողներն և մրցանակակիրները արդեն հայտնի են:

Գեղասահքի թիմային մրցույթում առաջին տեղը գրավեցին Կանադայի գեղասահորդները: Նրանք ընդհանուր հաշվարկում հավաքեցին 73 միավոր: Երկրորդ տեղում 66 միավորով Ռուսաստանի հավաքականն է: Երրորդ տեղում ԱՄՆ-ի թիմն է՝ 62 միավորով:

Օլիմպիական խաղերի 16 օրերի ընթացքում կխաղարկվեն մեդալների 102 հավաքածուներ 15 մարզաձևերում: Ձմեռային խաղերում ամենաշատ մեդալների հավաքածուներ կխաղարկվեն դահուկավազքում (14): Խաղերին մասնակցում են ձմեռային խաղերի համար ռեկորդային թվով մարզիկներ` 2952 մարզիկ աշխարհի 92 երկրից: Այս տարի ամենաշատ մասնակից Խաղերում ունի ԱՄՆ-ն` 242 մարզիկ:

Հարավային Կորեայում երկրորդ անգամ են անցկացվում Օլիմպիական խաղերը: 1988 թվականին Սեուլում կայացան 24-րդ ամառային Օլիմպիական խաղերը: Ներկա Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա փետրվարի 25-ին: