Պ. Սևակի տուն-թանգարանը հիմնադրումից (1981 թ.) հետո այս տարի առաջին անգամ այցելուների առջև բացել է գրողի հին տան դռները: Այցելուները հնարավորություն ունեն տեսնել այն տունը, որտեղ բանաստեղծն անցկացրել է իր մանկությունն ու պատանեկությունը երկու տարեկան հասակից (1926-1940 թթ):

Տունը գտնվում է Զանգակատան գյուղամիջում՝ թանգարանից 3 կմ հեռավորությամբ (մեքենայով` 4-5 րոպե): Այստեղ ամեն ինչ պահպանված է այնպես, ինչպես եղել է գրողի ապրած տարիներին: Տան համալիր շինության մաս է կազմում էյվանը, որտեղ գտնվում են թոնիրները, իսկ դրանց հարևանությամբ՝ սանդը:

Այս ամենը, ինչպես նաև գյուղատնտեսական և կենցաղային տարբեր ուշագրավ առարկաներ կարող եք տեսնել՝ մասնակցելով թանգարանի կողմից կազմակերպված «ԴԵՊԻ ՀԻՆ ՏՈՒՆ» զբոսաշրջային էքսկուրսիային: