«Մխիթարյանն արագ կհարմարվի Ա Սերիայի ֆուտբոլին»․ «Ռոմայի» տնօրեն՝ Պետրաչի
Այսօր Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվեց իտալական «Ռոմա»։ Ակումբի սպորտային տնօրեն Ջանլուկա Պետրաչին գովեստի խոսքեր է ասել Մխիթարյանի հասցեին։
«Ցանկանում ենք մեր թիմում տեսնել այնպիսի ֆուտբոլիստների, որոնք կարող է օրինակ ծառայել երիտսարդների համար: Հենրիխը համապատասխանում է մեր պահանջներին: Նա տեխնիկապես լավ պատրաստված ֆուտբոլիստ է և արագ կհարմարվի Ա Սերիայի ֆուտբոլին»,- նշել է Պետրաչին։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում