Թուրքիայում 73 մարդ է տեղափոխվել հիվանդանոց, նրանց մոտ սիբիրյան խոց է կասկածվում: Մեկ հիվանդ մահացել է, գրում է Hurriyet-ը: Երկրում համաճարակի ստեղծման վտանգ կա։

Անցած շաբաթ սիբիրյան խոց էր հայտնաբերվել մասնավոր տնտեսություններից մեկի կովի մոտ: Չնայած իշխանությունների զգուշացումներին՝ տերը մորթել էր կենդանուն և միսը բաժանել հարևաններին: Դրանով իսկ տարածել հիվանդությունը։ Միջադեպը տեղի էր ունեցել Տրապիզոնում:

Հետազոտությունների արդյունքները հաստատել են երեք հիվանդների ախտորոշումը, հաղորդվում է նաև, որ մահացած կինը վարակված է եղել հենց սիբիրյան խոց հիվանդությամբ: