Աջափնյակում 750 նոր աղբաման կտեղադվի: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը:

«Աջափնյակում ամբողջ գիշեր աղբամաններ են տեղադրելու: Առավոտյան տեղադրված կլինի 750 նոր աղբաման», - ասվում է նրա գրառման մեջ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի աղբահանության հիմնարկը համալրվել է ևս 5 մեքենայով: