ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակույթի գծով փոխնախարար Արա Խզմալյանը արձագանքել է և պատասխանել հանրահայտ «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպության կոչերին և պետականամետ առաջարկներին։ Նա իր շնորհակալությունն է հայտնել «Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ին և «Հայֆիլմի վերածնունդ» նախաձեռնությանը իրեն աջակցություն հայտնելու համար և գրել, որ անպայման լսելու է կազմակերպության բոլոր առաջարկությունները և վստահ է, որ «Հայ կինոյի վերածնունդ» հասարակական կազմակերպությունը պատկերացնում է խնդրի լրջությունն ու բարդությունը։

«Հայ կինոյի վերածնունդ» ՀԿ-ն այսօր էլ հայտնում է, որ ամբողջապես տիրապետում է իրավիճակին և պատրաստ է հայ կինոյին և «Հայֆիլմին» նոր շունչ ու իմաստ հաղորդել։ Կազմակերպությունը նորից ու նորից իր աջակցությունն է հայտնում ՀՀ կառավարությանը, ՀՀ վարչապետին,ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին, փոխնախարար Արա Խզմալյանին և բոլոր պատասխանատուներին։

Հիշեցնենք, որ վերջերս Հայ կինոյի վերածնունդ ՀԿ-ն ուղերձով դիմել էր Արա Խզմալյանին՝ առաջարկելով իր աջակցությունը հայֆիլմի զարգացման գործին․

«Մենք պատարաստ ենք և՛ կադրերով ,և ՛ հնի ու նորի մեջ եփված մանրամասնորեն մշակված ծրագրերով, աջակիցներով, խենթերով, կամավորներով, ընդգծված այս դարին համահունչ մշակութային քաղաքականությամբ և գրագետ մարքեթինգով վերածնել և զարգացնել Հայֆիլմի բրենդը»։